17538 դիտում
12:56 16-03-2023
Ավտովթար Երևանում․ Nissan Bluebird-ը Զաքյան փողոցում բախվել է երկաթե նստարանին և մասամբ հայտնվել մայթին․ պատճառը մեկ այլ Nissan-ի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 23-ամյա Տիգրան Ղ․-ն իր վարած Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Պանդոկ» ռեստորանային համալիրի դիմաց տեղադրված երկաթե նստարանին և մասմաբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Ղազար Ղազարյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Ն․-ի վարած Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։
Ու եթե Nissan Bluebird-ի վարորդ Տիգրան Ղ․-ն ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ նաև տեղի ունենար վրաերթ, քանի որ այդ պահին նշված վայրով քաղաքացիներ են անցնելիս եղել;
Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+