211652_close_icon
views-count3191 դիտում article-date 12:09 23-08-2017

Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները Մերձավոր Արևելքում բանակցություններ է անցկացնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն այց է կատարել Մերձավոր Արևելք։ Այդ մասին հաղորդում է Politico թերթը՝ իր աղբյուրին հղումով։ Նշվում է, որ Քուշներին ուղեկցում են նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դինա Փաուելլը և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջեյսոն Գրինբալթթը։ Թերթի տվյալներով՝ Քուշներն արդեն հասցրել է հանդիպել Հորդանանի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետո, ինչից հետո ուղևորվել է Իսրայել։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ նա պատրաստվում է հանդիպել Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ, որպեսզի քննարկի իսրեյալապաղեստինյան խաղաղ բանակցություններ անցկացնելու տարբերակը։

Նմանատիպ նյութեր