4682 դիտում
15:02 08-12-2017
Կրքեր են բորբոքվում Մերձավոր Արևելքում Թրամփի հայտարարությունից հետո
Տասնյակ պաղեստինցիներ են վիրավորվել Գազայի գոտում ու Հորդանան գետի արևմտյան ափում սկսված բախումների արդյունքում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։ Այժմ Իսրայելի հարյուրավոր թվակազմով հավելյալ ուժեր են տեղաբաշխվել նշված հատվածներում, որտեղ պաղեստինցիները սկսել են գործադուլ ու դուրս եկել փողոցներ։
Իսկ ամենավտանգավոր օրը կարող է դառնալ ուրբաթը, քանի որ Համասի ղեկավարն ուրբաթ օրը հայտարարել է «ցասումի օր» ու ասել, որ այն պիտի դառնա «ինթիվադայի՝ արաբերենից՝ ապստամբության առաջին օրն ընդդեմ բռնազավթողների»։ Նրա խոսքերով, իրենք Համասի անդամներին ու նրա բոլոր թևերին շուտով տալու են հանձնարարականներ՝ «ռազմավարական այս վտանգի առաջն առնելու համար»։
Չորեքշաբթի օրն արտասանած խոսքում Թրամփն ասել էր, թե ինքը պարզապես ճանաչում է իրականությունը։ Նա ասել էր, թե Ամերիկան շարունակելու է աջակցել խնդիրը երկու պետություն սկզբունքով լուծելու տարբերակը, սակայն ոչինչ չէր ասել մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմանների շրջանակում պաղեստինյան անկախ պետություն հիմնելու մասին։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել բոլոր կողմերին հարգել Երուսաղեմի ներկա ստատուս քվոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ խոստանում անել ամեն ինչ, որ Իսրայելի ու պաղեստինցիների ղեկավարները վերադառնան խելամիտ բանակցությունների։ Պաղեստինիցիների նախագահ Մահմուդ Աբասը պատրաստվում է ներկայացնել բողոք Անվտանգության խորհրդին ու փորձում ամեն ինչ անել իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացում Արաբական լիգայի դերակատարությունը բարձրացնելու ուղղությամբ։ Նա պատրաստվում է հայտարարել, որ Միացյալ Նահանգներն այլևս որակազրկվում է որպես խաղաղության գործընթացի համահովանավորող։
Նմանատիպ նյութեր
4647 դիտում
09:59 03-02-2018
Զոռով բերեցին 2-րդ փուլ. Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովում կրքեր են բորբոքվում. «Հայկական ժամանակ»
3188 դիտում
12:09 23-08-2017
Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները Մերձավոր Արևելքում բանակցություններ է անցկացնում
2602 դիտում
10:05 16-02-2019
20-25 տարի հետո Մերձավոր Արևելքում հայեր չեն մնա․ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյան․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
754 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ
6270 դիտում
16:55 25-12-2024
Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում