72757 դիտում
11:28 23-08-2017
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը պտղին կորցրած կինն ու նրա ամուսինը իրենց շնորհակալությունն են հայտնում ծննդատան բժիշկներին
Այսօր՝ օգոստոսի 23-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էր զանգահարել Երևան քաղաքի բնակիչ Արամ Հ.-ն, ով խնդրում էր, որպեսզի հանրությանը տեղեկացնենք այն մասին, որ օգոստոսի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում 41 շաբաթական հղիության մեջ գտնվող իր կնոջը՝ Գայանեին, Կեսարյան հատում կատարելու ժամանակ պտղի մահվան փաստով, եթե նախկինում մեղադրել էր բժիշկներին, ապա այդ ամենը ինքը արել է պահի տակ՝ հուզված վիճակում՝ նշելով, որ բժիշկները պատշաճ կերպով են կատարել իրենց պարտականությունները։
Արամը իր և իր կնոջ անունից շնորհակալություն հայտնեց նշված բժշկական կենտրոնին՝ հանձինս Ռազմիկ Աշոտովիչի և Արմեն Բլբուլյանի՝ ընդգծելով, որ հենց նրանց շնորհիվ է իր կնոջ կյանքը փրկվել։
«Ես նաև խնդրում եմ հանրությանը ներողամիտ լինել, քանի որ այդ օրը հուզմունքի ու ծանր ապրումների տակ եմ եղել, երբ մեղադրել եմ բժիշկներին, ինչի համար կրկին հայցում եմ հանրության ու բժիշկների ներողամտությունը»,-ասաց նա։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/21/1075252/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստովում օգոստոսի 19-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը 28-ամյա ծննդկանի երեխայի մահանալու փաստով։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արամ Հ.-ն, դիմել էր Ոստիկանություն և հայտնել, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի «Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում իր կինը՝ Գ. Ս.-ի, ով 41 շաբաթական հղիության մեջ էր եղել, բժիշկ Արմեն Բլբուլյանի կողմից չնախատեսված Կեսարյան հատում կատարելու ժամանակ բժշկի մեղքով նորածինը մահացել էր։
Հայրը կարծում էր, որ նորածինը մահացել էր բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)