39894 դիտում
12:10 21-04-2018
Նախիջևանի սահմանում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի հարազատները իրենց շնորհակալությունն են հայտնում զինակից ընկերներին ու բժիշկներին
Այսօր՝ ապրիլի 21-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ՝ պայմանագրային զինծառայող, 36-ամյա Ավետիք Աթոյանի հարազատները, ովքեր իրենց շնորհակալությունն էին հայտնում նրա զինակից ընկերներին, ՀՀ ՊՆ Մուրացան զինվորական հոսպիտալի բժշկական անձնակազմին, ովքեր առաջին իսկ պահից սատար են կանգնել Ավետիքին։
Ապրիլի 17-ին Ա. Աթոյանը, ով որպես պայմանագային զինծառայող հսկում էր Նախիջևանի սահմանի առաջնագիծը, հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստանում աջ թևի արմունկի շրջանում։
Զինակից ընկերները ճիշտ օպերատիվ գործողությունների շնորհիվ նրան հասցնում են հոսպիտալ, որտեղ էլ արդեն բժշկի բարձր ու վեհ կոչմանը հավատարիմ՝ նրա կյանքը փրկում են բժիշկները։
Տևական ժամանակ Ա. Աթոյանը, ով 2 երեխաների հայր է (ունի 1 տղա, 1 աղջիկ) պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Հարազատերը վստահ են ու հավատում են, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչև վերջ կկանգնի իրենց թիկունքին, կհոգա բուժման ծախսը, իսկ Ավետիքն էլ ապաքինվելուց հետո պատրաստ է նորից անառիկ պահել իրեն վստահված առաջնագիծը։
Հարազատները նշում էին, որ Ավետիքն առաջորդվում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքով՝ «Հայոց աշխարհում խաղաղությունը սկսվում է խրամատից»,- ես պատրաստ եմ ապաքինվելուց հետո նորից լինել խրամատում, նորից պահել իմ հող-հայրենին,-հարազատների հետ զրույցում ասում է Ավետիքը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16837 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ