6872 դիտում
22:19 23-08-2017
Արթուր Ալեքսանյան. Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է
Օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր տիտղոս իր համար առանձնահատուկ է և ինքը կշարունակի համալրել չեմպիոնական հավաքածուն:
«Հաղթանակներից ես չեմ հագեցել և մինչև 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր ձգտելու եմ հաղթել բոլոր մրցաշարերում: Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է: Նախկին կանոններով ըմբշամարտն ավելի դիտարժան էր, բայց ինչ կանոններ էլ ընդունեն, մենք պետք է ոսկու համար պայքարենք:
Շատ ուրախ եմ Մաքսիմ Մանուկյանի համար: Շնորհավորում եմ ընկերոջս և հետագա հաջողություններ մաղթում: Իր տարիների աշխատանքով նա արժանի էր չեմպիոնական տիտղոսին: Ինչ վերաբերում է վրացի ըմբիշի հետ գոտեմարտին, գորգի վրա ամեն ինչ ասվեց: Ժամանակ քիչ էր մնում, բայց ես վստահ էի, որ կվերցնեմ որոշիչ միավորները»:
Աշխարհի չեմպիոնը խոսեց նաև երկրպագուների ցուցաբերած հրաշալի աջակցության մասին.
«Տրիբունայում ներկա գտնվողներից երևի կեսը հայեր էին: Նրանք ամբողջ հոգով երկրպագում էին մեզ և դա շատ էր ոգեշնչում»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
14:30 25-02-2024
Յուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է․ Խաչանով
1376 դիտում
17:14 24-12-2015
Արթուր Ալեքսանյան. Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը
3161 դիտում
17:05 06-09-2016
Արթուր Ալեքսանյան. Հպարտանում և ուրախանում եմ, երբ մարդիկ ինձ մոտենում և շնորհավորում են
Այս բաժնից
2344 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3007 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2518 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում