211652_close_icon
views-count130494 դիտում article-date 14:50 24-08-2017

Անհայտ անձի կողմից դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը. բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և պայքարում են նրա կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել եղբոր կողմից և պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը և այդ ժամանակ դանակահարվել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նա ոստիկանական համակարգում համարվում է գործի նվիրյալ, պրոֆեսիոնալ կադր և դրական է գնահատվում ոչ միայն գործընկերների ու բարեկամների, այլ նաև ընկերների ու հարևանների կողմից և նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել նշված պաշտոնին։ Մինչ այդ, այդ պաշտոնում աշխատում էր Արթուր Վանոյանը, ում իր մասնագիատական գործունեության ժամանակ սպանել էր ՊՊԾ գունդ ներխուժած «Սասնա Ծռեր»-ի անդամներից մեկը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակոբ Մկրտչյանը Մասիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր