Կուբանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կուբանի Օտրադնենսկի շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` զոհեր և փլուզումներ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տարածքային իշխանությունները օպերատիվ խմբեր են ստեղծել, որոնք սկսել են հետազոտել տարածքը: