Արտառոց դեպք՝ Երևանում. Հայաստանում գործող դեսպանատներից մեկի փոխհյուպատոսը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ Մետրոպոլիտենում իր անչափահաս տղայի նկատմամբ ռուսախոս տղամարդը փորձել է ոտնձգություն կատարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հայաստանում գործող դեսպանատներից մեկի փոխհյուպատոսը և հայտնել, որ առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում իր անչափահաս երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկաններին փոխհյուպատոսը հայտնել է, որ ինքը իր անչափահաս տղայի հետ «Հանրապետության հրապարակ» կայարանից մեկնելիս է եղել դեպի «Սասունցի Դավիթ» կայարան։
Մետրոյի «Հանրապետության հրապարակ»-ում նրանց է մոտեցել հաղթանդամ, ռուսախոս մի տղամարդ, ով այնուհետև վագոնում հետևել է իրենց։ Հաջորդ կայարանում ինքը իր որդու հետ գնացքից իջել է, երբ այդ տղամարդը մոտեցել է իր որդուն, նստել նրա կողքին, որից հետո նշված տղամարդը անպարկեշտ (սեքսուալ) ժեստեր է արել, բայց չի դիպել տղային։ Իսկ երբ մետրոյից իջել են, նկատել է, որ այդ ռուսախոս տղամարդն այլևս իրենց տեսադաշտում չի երևում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ժամեր անց ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահում տվյալ արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին են տեղափոխել Լոռու մարզում հաշվառված 45-ամյա Դ. Թ.-ին։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։