211652_close_icon
views-count7432 դիտում article-date 16:35 25-08-2017

Տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների զորացրվածների դիմավորման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների զորացրվածների դիմավորման արդեն ավանդական դարձած խորհրդանշական միջոցառմանը: Ողջունելով 2016թ. ապրիլին առաջնագծում ռազմական գործողություններին մասնակցած և արդեն զորացրված զինծառայողներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ դիմավորման միջոցառումը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերից մեկն է: Քաղաքապետի տեղակալը հիշեցրել է նաև, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին, ինչը լինելու է շարունակական: «Շահումյան» տարածքի զինվորական կոմիսարիատում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, տարածքի զինվորական կոմիսար գնդապետ Ռոմիկ Մարգարյանը, զինվորականներ, պաշտոնյաներ, ծնողներ և հարազատներ: Միջոցառման ժամանակ 2016թ. ապրիլյան քառօրյային մասնակցած զինծառայողների պատվին բացվել է «Մեր ժամանակի հերոսը» խորագրով փառքի պատ: ՀՀ ԶՈւ հզորացմանն ու զորահավաքային պատրաստականության ամրապնդմանն աջակցելու և մշտապես զինկոմիսարիատների կողքին լինելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի անունից ստացել են շնորհակալագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր