211652_close_icon
views-count6769 դիտում article-date 20:26 25-08-2017

«Բարսելոնան» 105 մլն եվրոյով ձեռք բերեց Ուսման Դեմբելեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեց հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի շուրջ «Բարսելոնայի» հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Կատալոնական ակումբը 20-ամյա ֆրանսիացու համար կվճարի 105 մլն եվրո: «Բորուսիան» նաև այդ գումարի 40 տոկոսի չափով պարգևավճարներ կարող է ստանալ: Դեմբելեն Իսպանիա կժամանի կիրակի օրը, իսկ երկուշաբթի բուժզննում կանցնի, որից հետո 5-ամյա պայմանագիր կկնքի կատալոնացիների հետ: «Բարսելոնան» Դեմբելեի պայմանագրում ամրագրել է հրաժարագին՝ 400 մլն եվրոյի չափով: Նշենք, որ «Բորուսիան» Դեմբելեին ընդամենը մեկ տարի առաջ էր ֆրանսիական «Ռենից» ձեռք բերել 15 մլն եվրոյով: Դեմբելեն «Բարսելոնայում» հանդես կգա 11 համարի ներքո, որը մինչ այդ բրազիլացի հարձակվող Նեյմարի համարն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր