8817 դիտում
09:47 26-08-2017
Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերի զգալի մասը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններն էլ զուտ արարողակարգային էին: Ու դա բնական է՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան:
Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունների միջև վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Թուրքմենստան, ինչի մասին ևս զուտ արարողակարգային բնույթի պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին:
Խնդիրն այն է, որ գազի պաշարներով հարուստ Թուրքմենստանը ցանկանում է իր տարածքում ավտոմեքենաների վառելիքը համատարած փոխարինել գազով, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջ երկրի տարածքը պատել գազալցակայաններով: Դա բավական թանկ ծրագիր է, և Կարեն Կարապետյանը փորձում է իրեն փոխկապակցված ընկերություններով վերցնել այդ պատվերի մի զգալի մասը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
09:44 03-04-2015
Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում. «Հայկական ժամանակ»
7993 դիտում
11:41 25-10-2018
Կարեն Կարապետյանը կարող է պաշտոն ստանալ ռուսական պետական ընկերությունում. «Կոմերսանտ»
2440 դիտում
10:26 30-03-2016
Թալինում ընտրացուցակներում ներառվածների զգալի մասը արդեն վաղուց երկրում չէ. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը