211652_close_icon
views-count74437 դիտում article-date 13:01 26-08-2017

Լոռու մարզում 2 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի հետևանքով 7 վիրավորներից 23-ամյա աղջիկը նույնպես մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Մարիամ Մանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 19-ին Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել էին, իսկ 7 հոգի էլ տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/20/1075184/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ պարզել էին օգոստոսի 19-ին Լոռու մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Պարզվել էր՝ Opel-ը վարել էր Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 35-ամյա Էդգար Վարդումյանը, իսկ Volkswagen Golf-ը վարել էր Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 58-ամյա Գագիկ Վարդումյանը և 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել էին: Opel-ի վարորդ Է. Վարդումյանը, նրա ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 30-ամյա Հերմինե Գասպարյանը, 3-ամյա Էրիկ Վարդումյանը մարմնական վնասվածքներով, որոնց մի մասը՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ տեղափոխվել էին Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Սիրանուշ Սիրադեղյանը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Volkswagen-ի վարորդ Մ. Վարոսյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Մարիամ Մանյանը և 3-ամյա Արարատ Վարոսյանը նույնպես տեղափոխվել էին Ալավերդու բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Վարդումյանը աշխատում է Ոստիկանության Լոռու մարզային վարչության ուղեկցող դասակի 3-րդ ջոկում: Մահացած Ս. Վարդումյանը սովորում էր Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցի 3-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր