211652_close_icon
views-count3981 դիտում article-date 16:14 26-08-2017

Խոսրովի արգելոցում ծխացող օջախների թիվը նվազում է

Օգոստոսի 26-ին, 08:30-ին վերսկսվել են հետհանգեցման աշխատանքները, որոնց մասնակցում են 77 փրկարար: *** Օգոստոսի 25-ին մարվել է հրդեհի 3 բաց և 75 ծխացող օջախ: տեղում հերթապահություն է իրականացրել 49 փրկարար: ՀՀ Արարատի մարզում գտնվող Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից: Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են: Հետմարման աշխատանքների ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան հետմարման աշխատանքները վերսկսվել են: Արգելոցում ծխացող օջախների հետհանգեցման աշխատանքներում ներգրավված է 81 փրկարար ծառայող և անտառտնտեսության 29 աշխատակից:

Նմանատիպ նյութեր