4156 դիտում
18:42 28-08-2017
«Խուստուփ» արգելավայրի խոտածածկ տարածքներում շարունակվում են ծխացող օջախների մարման աշխատանքները
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ.հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Օգոստոսի 26-ին ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին և ՀՀ ԱԻՆ հրշեջփրկարարներին հաջողվել է չեզոքացնել և հանգցնել մոտ 50 ծխացող և բռնկված հրդեհի օջախ: Աշխատանքներն ընդմիջվել են գիշերվա ուշ ժամին: Հետմարման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 28-ի ժամը 11-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի խոտածածք տարածքներ ծուխը սկսել է ակտիվանալ։ Համալիրի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն այս պահին տվյալ տարածքում են և իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
3480 դիտում
11:27 21-08-2017
Խոսրովի արգելոցում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ
4028 դիտում
16:48 25-08-2017
Խոսրովի արգելոցում ծխացող օջախների թիվը նվազում է
4041 դիտում
16:14 26-08-2017
Խոսրովի արգելոցում ծխացող օջախների թիվը նվազում է
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»