211652_close_icon
views-count13776 դիտում article-date 20:48 26-08-2017

ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել Թբիլիսիի և Երևանի դեսպանատներում

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ երրորդ երկրների քաղաքացիներին վիզաներ տրամադրելը սովորական աշխատանքային գործընթաց է։ Նշվում է, որ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաստանի քաղաքացիները, կարող են 8 օրվա ընթացքում վիզա ստանալ։ Նշվում է, որ այդ հնարավորությունը կարող է հետաքրքրել Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի բնակիչներին։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ նաև Երևանի ամերիկյան դեսպանատնից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելը:

Նմանատիպ նյութեր