Փհենյանը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի վարժանքների հարցով ՄԱԿ-ում քննարկումներ է պահանջում
Փհենյանը ՄԱԿ-ում քննարկում է պահանջում Կորեական թերակղզում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների հարցով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչօես հայտնում է աղբյուրը` ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին:
Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ զորավարժությունները «սադրանք ու ագրեսիա» են:
«Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի ԱԽ-ից համառորեն պահանջում է քննարկել համատեղ զորավարժությունների թեմա՝ որպես օրակարգի արտակարգ հարց»,- ասված է նամակում: