3935 դիտում
22:12 28-08-2017
«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում կիրականացվեն էական փոփոխություններ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին:
Այս առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդարադատության նախարարության հետ նախապատրաստվում է առանձին քննարկում՝ կառավարությանը համապատասխան առաջարկ ներկայացնելու նպատակով:
««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես կառավարման մոդելում, անհրաժեշտ է էական փոփոխություններ կատարել: Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ համատիրությունների ներկայիս գործունեությունը չի բավարարում ո՛չ մեր համաքաղաքացիներին և ո՛չ էլ մեզ: Ըստ այդմ աշխատանքների ընթացքում պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկություններն ու դիտարկումները: Պետք է ուսումնասիրենք նաև այլ քաղաքների փորձը, որի արդյունքում, վստահ եմ, հնարավոր կլինի գտնել նախընտրելի այն լուծումները, որոնք առավելագույնս արդյունավետ կարող են լինել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարումը պատշաճ իրականացնելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
793 դիտում
18:20 07-06-2024
Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ