211652_close_icon
views-count2793 դիտում article-date 20:06 29-08-2017

Միջազգային կառույցները պատրաստակամ են աջակցել ԱԻ նախարարությանը

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նախարարությունում հրավիրել էր միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպմանը ներկա էին Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները: Քննարկման հիմնական թեմաներն էին միջազգային կառույցների օժանդակությամբ «Նաիրիտ» գործարանի առկա վիճակի ուսումնասիրությունը և խնդիրների լուծման հնարավոր տարբերակները: Հանդիպման ընթացքում դիտարկվեցին միջազգային փորձագետների օգնությամբ գործարանի, դրա քիմիական և էկոլոգիական ռիսկերի, բնակչության և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության գնահատման հարցերը: Քննարկմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն հայտնեցին բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ԱԻ նախարարությանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի (UNEP) աջակցությամբ բարձրակարգ փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնց իրականացրած գնահատման հիման վրա կմշակվի առկա խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր և կսկսեն աշխատանքներ տարվել դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցների հայթյաթման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր