211652_close_icon
views-count3544 դիտում article-date 22:04 29-08-2017

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ օգոստոսի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նիստի մասնակիցներն անդրադարձել են օրենսդրական նախաձեռնություններում առկա նոր դրույթներին ու իրավակարգավորումներին: Երկու նախագծերն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվեն օրենսդիր և գործադիր մարմիններ` քննարկման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր