211652_close_icon
views-count126597 դիտում article-date 21:28 29-08-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու Opel Corsa-ն. կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Opel Corsa մակնիշի 34 FR 191 համարանիշի և ГАЗ 32232 մակնիշի 35 54 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները Opel Corsa-ի միջից դուրս են բերել մահացածներին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Վթարի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի օպերգծով տեղակալ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահածացների, վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները ազգականներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր