211652_close_icon
views-count14164 դիտում article-date 18:55 30-08-2017

Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը կմեկնեն Բաքու

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը կմասնակցեն վեհաժողովի` սեպտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից: Համաժողովը նվիրված է կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը: Պատվիրակության՝ համաժողովին մասնակցելու հետ կապված կազմակերպչական հարցերը գտնվում են ընթացիկ փուլում:

Նմանատիպ նյութեր