211652_close_icon
views-count30311 դիտում article-date 22:14 21-09-2017

Հայաստանի Անկախության 26-ամյակի առթիվ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը «գրավեցին» Բաքուն

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին։ Պատգամավորները լուսանկար են հրապարակել համացանցում և հետևյալ գրառումն արել հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում․ «Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ՝ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»։

Նմանատիպ նյութեր