211652_close_icon
views-count13445 դիտում article-date 21:20 30-08-2017

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում սեպտեմբերին. ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը: Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...40C, նախալեռնային շրջաններում՝ 33...38C, լեռնային շրջաններում՝ 30...31C: Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին: Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...23C է, երկրորդում՝ 20C և երրորդում՝ 18...19C: Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ: Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.): Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ: Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ: Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր: Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունն էապես չի փոխվում: [b]Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը[/b] [b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...22C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 37...39C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10...12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...6C, առավելագույնը՝ 34...35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ): [b]Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...15C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 27...30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2...5C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2C, առավելագույնը՝ 25...27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ): [b]Լոռու մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14...16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 28...31C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2 C, առավելագույնը՝ 26...28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32...46 մմ): [b]Տավուշի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 17...19C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 30...35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...7C, առավելագույնը՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ ( նորման` 38...40 մմ ): Վ[b]այոց Ձորի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 21...23C, լեռնային շրջաններում` 15...16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` 37...39C, լեռնային շրջաններում՝ 27...30C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` 10...12C, լեռնային շրջաններում` 3...5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ 6...7C, լեռնային շրջաններում՝ 0...+1C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում 34...35C, լեռնային շրջաններում՝ 24...25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 10...15 մմ, լեռնային շրջաններում 22...23 մմ): [b]Սյունիքի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...23C, նախալեռնային շրջաններում` 14...16 C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 36...39C, նախալեռնային շրջաններում՝ 27...30C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 7...10C, նախալեռնային շրջաններում` 4...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...9C, նախալեռնային շրջաններում՝ 4...5C, առավելագույնը` հովտային շրջաններում 32...34C, նախալեռնային շրջաններում՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13...43 մմ, նախալեռնային շրջաններում 19...61 մմ): [b]Երևան քաղաք[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 37...39C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...8C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ): [b] ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր