211652_close_icon
views-count137616 դիտում article-date 21:09 30-08-2017

«Հաղթանակ» կամրջից ձորն ընկած Infiniti-ի միջից դուրս բերված, հիվանդանոցում մահացած երիտասարդը «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի ավագն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսյի 30-ին, Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված, այնտեղ մահացածը «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի ավագ, 18-ամյա Հայկ Մելքոնյանն էր: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Infiniti մակնիշի ավտոմեքենայի՝ «Հաղթանակ» կամրջից ձորն ընկնելու հետևանքով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/30/1075966/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմնաններում Infiniti F X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, այնուհետև տապալել կամրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդանկները և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել նշված հատվածում ծառայություն կատարող Ոստիկանության ծառայողները, քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները: Դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքներ կատարող ավագ քննիչ Արթուր Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Խանջյան 1-ին նրբանցքի բնակիչ Նաիրա Սահակյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր