66289 դիտում
14:52 12-10-2017
Երևանում Infiniti-ի՝ «Հաղթանակ» կամրջից ձորը գահավիժելու փաստով մեղադրանք է առաջադրվել ֆիզկուլտինստիտուտի 19-ամյա ուսանողին, վթարից մահացել էր «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի ավագը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ադամյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցի բնակիչ՝ 19-ամյա Սամվել Զաքեյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 30-ին Երևանում Infiniti X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենան վարել էր նա, ինչի հետևանքով մեքենան «Հաղթանակ» կամրջից մի քանի մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել էր ձորում, իսկ ավտոմեքենայի ուղևորներից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված «Էրեբունի» [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/30/1076049/]ֆուտբոլային ակումբի ավագ[/url], 18-ամյա Հայկ Մելքոնյանը մահացել էր, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի Նոր նորքի 6-րդ զանգվածի բնակիչ, 19-ամյա Նարեկ Կարապետյանը, ով սովորում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Կուռգանի սահմանապահ զորքերի 2-րդ կուրսում, ստացել էր մարմնական վնասվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Ս. Զաքեյանը, ով սովորում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսում, ստորագրությամբ ազատ է արձակվել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/30/1075966/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04:40-ի սահմնաններում Infiniti F X 35 մակնիշի 33 SZ 733 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան մարզադաշտից դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, այնուհետև տապալել կամրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդանկները և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել նշված հատվածում ծառայություն կատարող Ոստիկանության ծառայողները, քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները: Դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
19:17 27-06-2018
Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին