2128 դիտում
13:31 31-08-2017
ՀՀ ՓՊ թեկնածու Արա Զոհրաբյանը նախընտրական ծրագիրը ներկայացրել է Սյունիքի մարզի փաստաբաններին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը նախընտրական ծրագիրը ներկայացրել է Սյունիքի մարզի փաստաբաններին:
Ա. Զոհրաբյանի կարծիքով՝ փաստաբաններից քչերն են մասնագիտացված հարկային և մաքսային ոլորտներում։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ, որպեսզի վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն այդ ոլորտում մասնագետների քանակը ավելացնելու ուղղությամբ։
- Մեր փաստաբաններից քչերն են լավ պատկերացնում հարկային և մաքսային ոլորտները, իսկ դա հաճախ խնդիր է առաջացնում մաքսային կամ հարկային հարաբերությունների հետ կապված քրեական գործերով: Երբեմն այդ քրեական գործերով փաստաբանները միասին են աշխատում, այսինքն հարկային գծով մասնագիտացված փաստաբանը և քրեական գծով մասնագիտացված փաստաբանը համատեղ մեկ գործով ներկայացնում են նույն վստահորդին: Սա այդքան էլ արդյունավետ չէ: Կարծում եմ՝ եթե փաստաբանը կարողանա ֆինանսական հաշվետվությունները կարդալ և դրանց տողատակերը հասկանալ, ապա ավելի շատ գումար վաստակելու հնարավորություն կունենա: Դրա համար մտածում ենք վերապատրաստման հատուկ դասընթացներ կազմակերպել փաստաբանների համար, օրինակ հարկային գծով մասնագիտացված փաստաբանը հնարավորություն ունենա մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել քրեական դատավարական օրենսդրության առանձնահատկությունները և հակառակը:»,- փաստաբանների նեղ մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ իր տեսլականն է կիսել թեկնածու Արա Զոհրաբյանը:
Օգոստոսի 26-ին Գորիսում կայացած հանդիպման ժամանակ ՓՊ նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև Փաստաբանների պալատի գործունեությանը, մասնավորապես նշել է Պալատի շենքի անհատույց ձեռքբերումը պետությունից, որոշ հատվածի սեփականության իրավունքը, տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկությանն ու արդյունավետությանն ուղղված քայլերը: Փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության բարձրացումը պարտականությունների հստակ բաշխման, կառավարման նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
Արա Զոհրաբյանը խոսել է նաև Փաստաբանական դպրոցի գործունեության, քննությունների անցկացման մշակված նոր կարգի ներդրմանը, ինչը միտված է օբյեկտիվության նշաձողի բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
2292 դիտում
12:54 14-09-2017
Մեր ուժը միասնության մեջ է. Արա Զոհրաբյանը համերաշխության կոչ է անում փաստաբաններին
676 դիտում
16:01 16-05-2017
Արա Զոհրաբյանը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ-ում փաստաբանի կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգի մասին զեկույցը
Այս բաժնից
781 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
622 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
730 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված