7279 դիտում
11:08 31-08-2017
Հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան եռում է. Ստեփան Սաֆարյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հերթական հայտարարությունն արեց, որը բուռն քննարկման առարկա դարձավ: «Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Ի՚՞նչ է ակնարկում ամերիկացի դիվանագետը, մանավանդ, որ հայկական կողմից շարունակաբար պնդում են՝ ճնշումներ չկան, բոլոր որոշումները կայացվում են՝ ելնելով մեր պետականության շահից և ինքնիշխանությունից: Մինչ այդ, հիշեցնենք, Ռիչարդ Միլզը խոսել էր Հայաստանում վերականգնողական և արևային էներգետիկայի ոլորտին աջակցության, 8 միլիարդ դոլարի ներդրումների և տնտեսական այլ ծրագրերի մասին:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նման հայտարարություններն ԱՄՆ-ի կողմից այդքան հաճախակի չեն եղել, որքան հիմա: Սա քաղաքագետին հիմք է տալիս ենթադրելու. «Հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան եռում է, և դա կապված է երկկողմ պայմանավորվածությունների հետ»: Խնդրի էությունն ամբողջական պատկերացնելու համար Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է Ռիչարդ Միլզի՝ 2014 թվականին ունեցած ծրագրային ելույթը տարածաշրջանային խնդիրների մասին: «Այդ ժամանակ, երբ ԵԱՏՄ-ին՝ Երևանի միանալուց հետո Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին Առևտրային և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունները, կարելի է ասել, այսպիսին էին՝ որքան էլ Հայաստանն անդամակցում է այդ տնտեսական միավորմանը, այնուամենայնիվ, շարունակում է դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը: Դրա գլխավոր տարրերից մեկն էլ հայ-ամերիկյան հարաբերություններն էին»,- ասում է Ստեփան Սաֆարյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5883 դիտում
10:23 08-09-2018
Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ՞. «Ժողովուրդ»
40133 դիտում
23:16 17-02-2019
Հունվարին միայն գազը չէ, այլ նաև հոսանքի ու այլ կոմունալ ծառայությունների վճարներն են ավելացել. Ստեփան Սաֆարյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը