40133 դիտում
23:16 17-02-2019
Հունվարին միայն գազը չէ, այլ նաև հոսանքի ու այլ կոմունալ ծառայությունների վճարներն են ավելացել. Ստեփան Սաֆարյան
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48.370 դրամ:
Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33.000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ:
Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս ընկան ու հասկացա, որ միայն ես չէ, որ զարմացած եմ նկատելի տարբերությունից: Մինչդեռ դեկտեմբերի վերջին հայտարարվում էր, թե որքան էլ ՀՀ սահմանին թանկանալու է գազ գինը, դա չի ազդելու սպառողի վճարած գնի վրա: Պարզվում է՝ լավ էլ ազդում է:
Ու ես ցանկանում եմ իմ բազում հայրենակիցների անունից հարց տալ կառավարությանը՝ որևէ ուսումնասիրությո՞ւն լինելու է այս խնդրով: Սա ի՞նչ է, սաբոտա՞ժ Գազպրոմ Արմենիայի կողմից, հանրությանը գրգռելու ձև, պայմանավորվածությունների խախտո՞ւմ, մեր վրա հավելյալ ճնշո՞ւմ: Ո՞վ է պաշտպանելու բնակիչների շահերը:
Որոշ գրառումներ վկայում են, որ միայն գազը չէ, այլ խոսքը նաև հոսանքի ու այլ կոմունալ ծառայությունների մասին էլ է.... Ակնկալում եմ պարզաբանումներ»:
Նմանատիպ նյութեր
22201 դիտում
22:49 01-07-2018
ՌԴ-ում բարձրացել են բնակարանային, կոմունալ ծառայությունների սակագները, սպասվում է նաև բջջային կապի թանկացում
7276 դիտում
11:08 31-08-2017
Հայ-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ բան եռում է. Ստեփան Սաֆարյան. «Առավոտ»
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»