3827 դիտում
22:52 31-08-2017
Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է: Սփյուռքի նախարար
Այսօր՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը հայապահպանությանն ուղղված գործունեության շրջանակներում իրականացնում է տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր:
Նախորդ տարիներին մշակվել և հաջողությամբ իրականացվել են «Աջակցություն Մերձավոր սփյուռքին» (2010-2017թթ), «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2009-2012թթ), «Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2013-2014թթ), «ԱՊՀ հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» (2012-2015թթ.), «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին (Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքներ)» (2016-2017թթ.), «Եվրասիական տնտեսական միության երկրների հայ համայնքների կրթամշակութային զարգացմանն աջակցություն» (2016-2017թթ.) ծրագրերը:
Անդրադառնալով հայապահպանության և հայադարձության հարցերին՝ նախարարը մասնավորապես նշեց.«Այն բոլոր կազմակերպություններին, ում հետ աշխատում ենք, առաջարկեցինք հայադարձության ծրագիր, որն ընդգրկել ենք մեր հայեցակարգում, ամրացնել կապը համայնքների հետ, խառանամուսնություններից ծնված երեխաների մոտ ուժեղացնել հայկական գենը: Հայադարձության ամենագլխավոր ազդակը, որ ուղարկել ենք աշխարհին, հետևյալն է. «Հայը նա է՝ ով իրեն հայ է զգում»: Շատերը հայտարարեցին իրենց հայկական ծագման մասին: Մեր ամենամեծ օգնականները պիտի լինեն Սփյուռքի կազմակերպությունները»:
ՀՀ սփյուռքի նախարարության «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի կատարման ընթացքի մասին ցեկուցումով հանդես եկավ Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ.Վարդանյանը:
Զեկուցողը նշեց ոլորտում առկա հիմնախնդիրները՝ անդրադառնալով Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման օրակարգային խնդրին։ «Սփյուռքահայության ստվար հատվածը չի տիրապետում կամ մասնակիորեն է տիրապետում մայրենի լեզվին։ Գրականությունը հաճախ արևելահայերեն է և աբեղյանական ուղղագրությամբ, որին սփյուռքահայության ստվար մի զանգված վատ է տիրապետում, ինչն էլ լրացուցիչ խոչընդոտ է սփյուռքի տարբեր հատվածների և հայրենիքի միջև շփման համար: Հայկական սփյուռքի տարբեր հատվածներում լեզվապահպանության խնդրի լուծման առաջնային միջոցներից է առցանց բազմալեզու բառարանների նոր ձևաչափի ստեղծումը հայերենի և այլ լեզուների միջև: Այս ծառայությունները մեկտեղված են www.translator.am հասցեում գործող ինտերնետային փոխարկիչ ծրագրի գործառույթներին զուգահեռ», - հավելեց նա:
«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեության մասին զեկուցեց «Հայերն այսօր» էլ. պարբերականի գլխ. խմբագիր Լ.Աբրահամյանը: Անդրադառնալով կայքի նպատակներին, խնդիրներին՝ զեկուցողը նշեց, որ պարբերականը Հայաստանում գործող միակ պետական լրատվամիջոցն է, որն ունի արևմտահայերեն տարբերակ: Վերջինս միտված է Սփյուռքի նախարարության՝ արևմտահայերենի պահպանության քաղաքականության իրականացմանը:
«Նպատակակետ ունենալով բացառապես համայն հայության գերակա շահը՝ «Հայերն այսօր»-ի աշխատանքային կարևոր սկզբունքը համագործակցությունն է Սփյուռքում և Հայաստանում գործող մշակութային, գիտական, ուսումնական կառույցների, համահայկական կազմակերպությունների հետ», - նշեց զեկուցողը:
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների վերաբերյալ զեկուցում ներկայացրեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վ.Աղայանը:
Զեկուցողը նշեց, որ «Մրցանակաբաշխություն 2016»-ը թեմատիկ մրցանակաբաշխություն է և անց է կացվել «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանով: Այն նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին: Մրցանաբաշխության հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու գործում գիտության, գրականության և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, Գրողների միությունը, ՀՀ Կոմպոզիտորների միությունը, Կինեմատոգրաֆիստների միությունը, Նկարիչների միությունը և Ժուռնալիստների միությունը:
Մրցանակաբաշխությունն անց է կացվում ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ:
«Արդյունքները ցույց են տալիս, որ ներկայացված գրեթե բոլոր նյութերը արտացոլել են Հայատանի անկախության պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնությունն ու միաբանությունը` հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար: Աշխատանքներում արտացոլվել են նաև համազգային շահերի շուրջ հայության երեք հատվածների` Հայաստան, Սփյուռք, Արցախ համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունն ու դրանց լուծման եղանակների հիմնավորումները: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 42 մլն դրամ», - հավելեց Վ. Աղայանը:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սփյուռքյան կառույցների և անհատների մասնակցությունը նախարարության ծրագրերին, համահայկական մրցանակաբաշխությանը:
Նախարարն անդրադարձավ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովի
աշխատանքներին, կազմակերպական և բովանդակային հարցերին:
Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ անելիքներ շատ կան, Սփյուռքում հայապահպանությանը նպաստող առաջնահերթ խնդիրներից մեկն էլ հպարտ, հաղթող հայի կերպարի կերտումն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
907 դիտում
09:57 01-10-2024
Մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ հայի ետին խելքը բերել էականորեն առաջ․ Փաշինյան
1157 դիտում
16:25 17-02-2014
Երևանցիների համար առաջնահերթ խնդիրներից մեկը անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն է
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»