2344 դիտում
13:10 01-09-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ,
ջերմորեն և լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ սեպտեմբերյան այս հիասքանչ տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Օրն այս, հիրավի, տոն է ամենքիս համար, քանզի իր խորհրդով այն մեր նոր Հայաստանը կերտող սերնդի լինելիության ապացույցն է, գիտելիքի վերարժևորման առիթ:
Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգի մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը տոնական ու ոգևորիչ է մանուկների, պատանիների և երիտասարդների, մանավանդ առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների համար: Տոնական տրամադրությունը ողջ տարվա և ուսումնառության ողջ ընթացքում պահելու ցանկությամբ՝ մենք էլ մեր հերթին շարունակելու ենք մեր ծրագրերի իրականացումը:
Մեր երկրի զարգացումն արձանագրելու հիմնական գրավականը որակյալ կրթությունն է, ուր ներդրված ջանքերը վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են: Ուստի լիահույս եմ, որ մեր աշակերտների ուսումնառության առաջիկա տարիները կդառնան իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր, կրթված ու պատասխանատու քաղաքացիներ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս ուսումնական տարվա մեկնարկի առթիվ»:
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
10:25 01-09-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
1651 դիտում
09:27 01-09-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
1094 դիտում
18:52 01-09-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»