3128 դիտում
16:05 01-09-2017
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը կարող ենք օգտագործել ապագան ավելի լավը դարձնելու համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր սկսվում է սպասումներով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու կարևոր մի շրջափուլ:
Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը: Բանիմաց ու բարեխիղճ մասնագետը յուրաքանչյուր պետության հարստությունն է և առհասարակ պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին բարի երթ մաղթեցին հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, ով տարիներ շարունակ կրթված սերունդներ է ճանապարհում դեպի կյանք և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանք մաղթեցին բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց անչափ շնորհակալ աշխատանքում:
«Հերացի» ավագ դպրոցում քիմիայի առաջին դասը վարեց պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:
Այսօր մարդաշատ էին նաև ԵՊԲՀ-ի բոլոր մասնաշենքերը: Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին ձևավորված ավանդույթի համաձայն դիմավորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները:
ԵՊԲՀ ռեկտորը՝ դիմելով ապագա բժիշկների նոր սերնդին ընդգծեց, որ այսօրվանից իրենք պատասխանատվություն են կրելու ոչ միայն իրենց հեռանկարների, այլև մարդկանց առողջության համար:
Բժշկական համալսարանը 100 տարվա պատմություն ունեցող մի կրթական հաստատություն է, որն արդեն գրեթե մեկ դար ապահովում է մեր ժողովրդի առողջությունը:
«Իհարկե, բժշկին հիշում են այն պահին, երբ խնդիր կա, սակայն առողջապահության հիմքում բնակչության առողջության պահպանումն է»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ բուհի ամենամեծ հպարտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում հաջողությամբ մասնագիտական գործունեություն իրականացնող շրջանավարտներն են:
Նա կոչ արեց ապագա բժիշկներին ակտիվ մասնակիցը դառնալ պատմությունը կերտելու գործընթացին և արժանի լինել ԵՊԲՀ ուսանողի և հետագայում բժշկի բարձր կոչմանը:
Արմեն Մուրադյանն ընդգծեց նաև, որ բոլոր ժամանակներում սպիտակ խալաթը յուրաքանչյուր բժշկի համար ամենացանկալի հագուստը պետք է լինի:
Նա բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, ծնողներին խաղաղություն, նորանոր հաջողությունների ու հաղթանակների բերկրանք մաղթեց։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2234 դիտում
18:25 04-06-2016
«Միացիր պայքարին` աշխարհն ավելի լավը դարձնելու համար»․
8832 դիտում
16:18 11-12-2014
ԱՄՆ-ն փորձարկել է ամենահզոր լազերային զենքն աշխարհում. տեսանյութ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված