Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացողի թեկնածուների թվում
Անգլիայի Պրեմիեր-լիգան հրպարակել է օգոստոս ամսին լիգայի լավագույն խաղացողի և մարզչի թեկնածուների անունները:
Մարզիչների հնգյակում տեղ են գտել. Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ), Տոնի Պուլիսը («Վեսթ Բրոմվիչ»), Դևիդ Վագները («Հադերսֆիլդ»):
Լավագույն խաղացողի թեկնածուներն են. Ֆիլ Ջոնսը, Ռոմելու Լուկակուն, Հենրիխ Մխիթարյանը (բոլորն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), հարձակվողներ Սադյո Մանեն և Մոհամեդ Սալահը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), դարպասապահ յոնաս Լեսլը («Հադերսֆիլդ»), հարձակվող Ալվարո Մորատան («Չելսի»):
Հիշեցնենք, ԱՊԼ-ի մեկնարկային երեք խաղերում Մխիթարյանը դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ: