211652_close_icon
views-count3819 դիտում article-date 11:39 02-09-2017

Գերմանիայի կանցլերի թեկնածու Շուլցին դուր չի գալիս Մոսկվայի վարած արտաքին քաղաքականությունը

Գերմանիայի կանցլերի թեկնածու, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը խստորեն քննադատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը՝ անվանելով այն ագրեսիվ։ Bild պարբերականին տված հարցազրույցում նա ասել է. «Հեշտ է տեսնել, որ Պուտին կառավարությունը տարածվող քաղաքականություն է վարում՝ մասամբ՝ ագրեսիվ»։ Վերջինս նաև կողմ է հանդես եկել ՌԴ-ի հետ հարաբերություններում հավասարակշռություն հաստատելուն, եթե, իհարկե, ռուսական կողմը դրան պատրաստ լինի։ Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր «սառցե շրջանի» սկսման մասին։

Նմանատիպ նյութեր