211652_close_icon
views-count6461 դիտում article-date 20:37 04-08-2014

Դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս․ Վահե Ղազարյան

«Արմենիա» հեռուսատաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Արձակուրդի երկրորդ շաբաթվա ընթացքում արձանագրածս՝ Անկեղծության պակաս, մոլորություն Չգիտեմ, թե ինչ քամի է մտել ու դուրս չի գալիս, բայց որ դրա հետևանքով մարդիկ այնքան են սովորել կեղծ լինել ուրիշների հետ, որ ի վերջո դադարել են նաև անկեղծ լինել իրենք իրենց հետ՝ փաստ է: Ու երբ մատնանշում, ավելին՝ ապացուցում ես այդ փաստը, սկսում են համառել ու դիմադրել՝ մոռանալով, որ մոլորության մեջ շարունակ համառելը՝ հիմարություն է /երբ կփորձես համոզել ինքդ քեզ, կհասկանաս, թե ինչքան խղճուկ են ուրիշին համոզելու քո փորձերը/… Հետևություն- դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս: Ներողամտության պակաս, չարություն, ծուլություն Միշտ էլ համարել եմ, որ ներողամտությունը ուժեղ մարդու հատկանիշ է, որին հաջողվել է անցնել «սկզբում քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում, հետո դու հաղթում ես» դժվարին և դաժան ճանապարհը: Շատերն են փորձում հաղթահարել այդ ճանապարհը, սակայն քչերին է հաջողվում: Ցավը նա է, որ ձախողածները թևաթափ են լինում և սկսում են լցվել չարությամբ ու ծուլությամբ: Իրենք իրենց սկսում են համոզել, որ միայն Ֆորտունան կույր չէ, այլև նրանք, ում նա երջանկացրել է /իբր դարդերս քիչ էր, հարևանն էլ մեքենա է առել/: Դա էլ բերում է ծուլության, որը վերջնականապես կրծում ու քայքայում է նրանց ձգտումներն ու արժանիքները: Հետևություն- Սխալների դեպքում նվնվալու և ծնողներին մեղադրելու փոխարեն, պետք է դրանցից դաս քաղել: Հ.Գ. Պետք է հասկանալ, որ սեփական անհույս վիճակը իրականում կարող է ոգևորիչ լինել, ինչն էլ կդրդի անարդարության դեմ պայքարի, այլ ոչ թե նրա հետ համագործակցության»:

Նմանատիպ նյութեր