211652_close_icon

Եթե կա ներդրումային ծրագիր, ապա դիմեք սնանկության կառավարչին. կառավարության պատասխանը նաիրիտցիներին. «Հայկական ժամանակ»

views-count7450 դիտում article-date 10:08 02-09-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նաիրիտ» քիմիական գործարանի նախկին աշխատակիցները դադարեցրել են կառավարության շենքի դիմաց սկսած նստացույցն այն պատճառով, որ ստացել են իրենց հետաքրքրող հարցի պատասխանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը: «Պատասխանն իսկապես գոհացուցիչ չէր: Ամենազավեշտալին այն է, որ կառավարությունը, հանդիպելով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ, որոնք խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այդ ամեն ինչից հետո մեզ պատասխանել են, որ եթե կա ներդրումային ծրագիր, ապա դիմեք սնանկության կառավարչին»,- ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը՝ նշելով, որ կառավարության պատասխանը ծիծաղելի է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր