1259 դիտում
20:34 18-05-2015
Բազմակողմանի քննության արդյունքում խարդախության գործով բացահայտվել է առևտրային կաշառքի դրվագ. մեղադրանք է առաջադրվել սնանկության գործով կառավարչին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է առևտրային կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Գ.Պողոսյանի կողմից Երևանի բնակչուհուց խարդախությամբ 3.200.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն բնակչուհուց առևտրային կաշառք պահանջելու դեպք։
Մասնավորապես՝ նրա օգտին գործողություններ կատարելու, այն է՝ բանկում գրավադրված բնակարանն աճուրդի եղանակով նույն տան բնակչուհու համար շահավետ գնով օտարելու գործընթացը կազմակերպելու, այդ գործընթացին կողմնակի անձանց մասնակցությունը չթույլատրելու և գործընթացը ձգձգելու դիմաց սնանկության գործերով կառավարիչը պահանջել է 2.500.000 դրամ առևտրային կաշառք։
Քննության տվյալներով՝ կառավարիչը բնակչուհուց գումարն ստացել է քաղաքացի Գ.Պողոսյանի միջոցով՝ մաս-մաս։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սնանկության գործով կառավարչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2614 դիտում
23:42 18-05-2015
Խարդախության գործով բացահայտվել է առևտրային կաշառքի դրվագ. մեղադրանք է առաջադրվել սնանկության գործով կառավարչին
1562 դիտում
12:57 04-06-2021
Խարդախության շուրջ 30 դրվագ՝ «Աջարաբեթ»-ի կայքի եւ «Իդրամ»-ի միջոցով. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»