3754 դիտում
15:44 02-09-2017
Լեհաստանը մտադիր է ռազմական փոխհատուցում պահանջել նաև Ռուսաստանից
Լեհաստանը մտադիր է ռազմատուգանքն պահանջել ոչ միայն Գերմանիայից, այլև Ռուսաստանից: Այս մասին Վարշավայում հայտարարել են իշխող «Իրավունք և Արդարություն» (PiS) կուսակցության գործիչները:
Լեհաստանի Սեյմի PiS կուսակցության պատգամավոր Յանա Մոսինսկիի կարծիքով, որը մեջբերել է [url=http://radiopolsha.pl/6/136/Artykul/323746]«Լեհական ռադիոն»[/url], «սեղանի շուրջ նստելու և ռազմատուգանքների մասին խոսելու» պահանջն արդար է: Լեհաստանի արդարադատության նախարար Պատրիկ Յակիյն իր հերթին նշել է, որ Լեհաստանը 1945-ից հետո «ծախսել տրիլիոնավոր զլոտիներ» Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառած ավերածությունները վերականգնելու համար:
«Պատկերացրեք, որ փողը ծախսեինք, ոչ թե պատերազմական վնասների վերականգնման, այլ Լեհաստանի զարգացման վրա: Լեհաստանն այսօր կլիներ տնտեսապես երկու անգամ ուժեղ, մենք բոլորս կարող էին վաստակել երկու անգամ ավելի շատ, ինչպես Արևմուտքում, եթե չլինեին այդ սարսափներն ու պատերազմները»,- ասել է նա:
«Ռուսները նույնպես պետք է պատասխանատվություն կրեն, այն բանի համար, ինչ նրանք արել են Լեհաստանում 2-րդ աշխարհամարտում»,- ասել է Լեհաստանի արդարադատության նախարարը:
Յանա Մոսինսկին հիշեցրել է, որ 1921թ. Ռուսաստանն ու Լեհաստանը ստորագրել են Ռիգայի պայմանագիրը, որով Ռուսաստանը պարտավորվում է Լեհաստանին վճարել 30 մլն ռուբլի ոսկով: Մոսինսկին ընդգծել է, որ այդ գումարները այդպես էլ չեն վճարվել: Եվ Ռուսաստանը պետք է մտածի այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարելու մասին:
Նմանատիպ նյութեր
6825 դիտում
22:57 03-03-2018
Լեհաստանը մտադիր է Գերմանիայից 850 մլրդ դոլար փոխհատուցում պահանջել
10844 դիտում
23:20 30-06-2018
Լեհաստանը հայտարարեց, որ Ռուսաստանից իրավունք ունի պահանջել գազի գնի նվազեցում
Այս բաժնից
1051 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
994 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1051 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել