211652_close_icon
views-count118181 դիտում article-date 16:37 03-09-2017

Հայաստան ժամանած Բելառուսի Արտակարգ իրավիճակների նախարարը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվեց Երևանի քաղաքային պանթեոն. նա հարգանքի տուրք մատուցեց Մեծ Հայ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստան է այցելել Բելառուսի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանից Բելառուսի ԱԻ նախարար Վ. Վաշչենկոն Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղալակալ Արա Նազարյանի ուղեկցությամբ այցելեց Երևանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար, երջանկահիշատակ Մեծ Հայ, Մեծ մտավորական, քաղաքական գործիչ, Հայաստանի թիվ 1 փրկարար, ժողովրդի կողմից սիրված և մեծ հարգանք վայելած Արմեն Հենրիկի Երիցյանի հիշատակին: Բելառուսի ԱԻ նախարարը մեխակներ խոնարհեց Ա. Երիցյանի շիրիմին և պարզ երևում էր, որ նա հուզված է և չի կարողանում թաքցնել արցունքները: Ծաղիկները խոնարհելուց հետո Բելառուսի թիվ 1 փրկարարը, Հայաստանում Բելառուսի դեսպանը, ՀՀ ԱԻ փոխնախարարը խնկարկեցին Ա. Երիցյանի հիշատակը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր