211652_close_icon
views-count1555 դիտում article-date 15:19 02-12-2014

Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ալեքսանդր Չիկաիձեն և Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Նմանատիպ նյութեր