21975 դիտում
22:19 31-07-2018
Հակասանիտարական ու համաճարակային վիճակ է հասունանում Երևանում․ պատասխանատուների մեղքով աղբի բուրգ է գոյանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամառվա այս տապին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Մարգարյան փողոցի վրա գտնվող «Յունիբանկի» հետնամասում մի հսկայական մինիաղբանոց է գոյացել։
«Սանիտեք» ընկերությունը աղբը տանում է, «Կայզեր» սուպերմարկետի աշխատակիցները իրենց աղբով մինի «Նուբարաշեն» են ստեղծում այդ հատվածում։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] ահազանգող բնակիչներն ասում էին․
««Սանիտեքի» միակ թերությունն այն է, որ աղբամանների թիվը չի ավելացնում, իսկ «Կայզեր»-ի աշխատողներն էլ շարունակում են իրենց աղբը լցնել նշված հատվածում։ Էլ չենք ասում գարշահոտության մասին։ Մի քանի մետր հեռավորությունից՝ հոտից կես մարդ ես լինում։ Գոնե օպերատիվորեն արձագանքեն մեր հեռախոսազանգերին ու խնդիրը հրատապ լուծեն, հակառակ դեպքում թե՛ «Կայզեր»-ի, թե՛ Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուների խոսքերը, որ մաքուր պետք է պահենք մեր քաղաքը, լրիվ դատարկ ու սին խոսքեր կլինեն»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+