211652_close_icon
views-count99235 դիտում article-date 16:42 04-09-2017

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում 26-ամյա երիտասարդի մահվան դեպքից. նրան ծեծի ենթարկողները նախկինում մի քանի անգամ դատված են եղել, պատճառը գողոնն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր.գործը հարուցվել է 26-ամյա Արմեն Սարգսյանի մահվան փաստով։ Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից անգիտակից վիճակում Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ա. Սարգսյանը, որտեղ գիտակցության չգալով՝ նա մահացել էր։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Հրազդանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները Կոտայքի մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի, մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարելու արդյունքում Ա. Սարգսյանի մահվան փաստով հարուցված քր.գործի շրջանակում որոնում են 25-ամյա Տիգրան Գրիգորյանին, 45-ամյա Մանվել Հովհաննիսյանին և 18-ամյա Արման Սիմոնյանին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lada Priora մակնիշի 87 CT 007 համարանիշի ավտոմեքենան, որտեղ նշված անձինք ծեծի են ենթարկել իրենց զոհին և այդ ամենը կատարվել է սեպտեմբերի 2-ին, Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի մոտ, այնուհետև՝ «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի հատվածում, որից հետո ավտոմեքենան տեղափոխել են Սոլակ գյուղի ծայրամասային հատված, այն թողնելով ճամփեզրին՝ հեռացել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված, այդ թվում՝ գողություններ կատարելու համար, և պատճառը եղել է այն, որ հերթական գողություն կատարելու ժամանակ գողոնը, ըստ իրենց, իրար մեջ անարդարացի է բաժանվել ու նշված անձինք պարզաբանման նպատակով հանդիպել են իրենց զոհին, ինչից հետո էլ ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է Ա. Սարգսյանի մահվամբ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lada Priora մակնիշի ավտոմեքենան, որի մեջ կան նաև արյան հետքեր և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ՝ որոնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հովհաննիսյանին իր շրջապատում ճանաչում են «Կյաժ Մանվել» մականվամբ, իսկ Ա. Սիմոնյանին՝ «Բաքսյոր Արման» մականվամբ։ Ավելի վաղ Ոստիկանությունը [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/31/1076146/]հայտարարություն էր տարածել[/url] այն մասին, որ 2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160–170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ: Հագին եղել է մուգ գույնի ջինսե տաբատ, սև կոշիկներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր