94441 դիտում
17:31 25-04-2021
Կոտայքի մարզում Ռուսաստանից Հայաստան վերադարձած, նախկինում մի քանի անգամ դատված Opel-ի վարորդը, ով եղել է խմած, վրաերթի է ենթարկել 22-ամյա հետիոտնի. վերջինիս 2 ոտքերը գոտկատեղից ներքև ամպուտացվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 8-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Հրազդանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Չոբանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էրիկ Խաչատուրյանին, որից հետո բախվել ճանապարհի կողմնակում կայանված ГАЗель մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի հետևանքով Է. Խաչատուրյանը ոտքերի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ 2 ոտքերը գոտկատեղից ներքև ամպուտացվել են:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Opel-ի վարորդ Գ. Չոբանյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել, որտեղ նույնպես եղել է դատված և ենթարկվելով սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, ով, ի դեպ, պարզվել է, որ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ստեփանյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+