211652_close_icon
views-count5047 դիտում article-date 10:52 05-09-2017

Մշակույթի գործիչները դժգոհ են Արմեն Ամիրյանից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում մեծացել է մշակույթի ներկայացուցիչների դժգոհությունը ոլորտի պատասխանատուից։ Նախարար Արմեն Ամիրյանի բարեփոխումները միշտ չէ, որ դրական արձագանք են ունենում մշակույթի ներկայացուցիչների շրջանում։ Ավելին շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը մատների արանքով է նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ առանց բազմակողմանի քննարկումների։ Այսպես. տևական ժամանակ ձգձգվում էր թանգարանների մասին օրենքի ընդունումը։ Այն արդեն ԱԺ-ում է։ Օրենքով թանգարանների ղեկավարումն անցնում է խորհուրդներին։ Այս օրենքի հանդեպ թանգարանների աշխատողները որոշակի վերապահումներ ունեն, մինչդեռ նախարարությունը նրանց հետ քննարկումներ անգամ չի անցկացրել մինչ օրենքը խորհրդարան ներկայացնելը։ Ի դեպ, արվեստի գործիչները նշում են, որ նախարարից լուրջ վերափոխումներ էին ակնկալում, մինչդեռ վերջինս շարունակում է նախորդի աշխատաոճը՝ չնչին տարբերությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր