5609 դիտում
16:34 06-09-2017
Բնապահպանության նախարարությունը հավես չունի Ամուլսարի վերաբերյալ միջազգային հաշվետվություններն ուսումնասիրելու. ՀԲՃ
2017 թվականի օգոստոսի 4-ին մի շարք կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով հանձնարարել բնապահպանության նախարարությանը լրջագույնս ուսումնասիրել և գնահատել միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին, քանի որ նրանցում հստակ նշված է, որ նման ծավալների հանքարդյունահանման հետևանքով աղտոտված ջրերի վնասազերծման ծախսերը կարող են բազմապատիկ գերազանցել պետության գանձարան մուծվելիք հարկերը, իսկ անկանխատեսելի դեպքերում՝ ամբողջովին մնալու են պետության և Հայաստանի քաղաքացիների ուսերին։
Խնդիրը նրանում է, որ այդ հետազոտություններում առկա են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում Լիդիանի ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը, ամբողջականությունը, ՀՀ օրենսդրության պահանջներին ու սահմանափակումներին համապատասխանությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նախատեսվող միջոցառումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը։
Նաև բնապահպանության նախարարությանն առաջարկվել էր, որպեսզի այն՝ հաշվի առնելով ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի ՇՄԱԳ հաշվետվությանը 2016թ․-ի ապրիլի 29-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը (մեր դիմումի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ)։
Դիմումը տալուց 25 օր անց ստանում ենք գրեթե ոչինչ չասող և հիմնական հարցադրումները հերթական անգամ անտեսող 1,5 էջանոց պատասխան՝ այս անգամ էլ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Սահակյանի ստորագրությամբ (տես այստեղ)։
Պարզվում է նախարարությունը որոշել է միայն տեղեկացնել, որ չի կարող ուժը կորցրած ճանաչել արդեն իսկ տրված դրական եզրակացությունը, քանի որ իրենց կարծիքով միջազգային անկախ փորձագիտական կազմակերպությունների ուսումնասիրություններում առկա հայտնաբերումները չեն կարող դիտվել որպես էկոլոգիական նոր գործոն։ Հետո ներկայացրել են իրենց այդ կարծիքն իբր հաստատող ինչ-որ կցկտուր հիմնավորումներ, որոնց իմաստ չենք տեսնում այս ձևաչափով անդրադառնալ, այլ ցանկանում ենք նշել միայն մեկ կարևոր փաստ․
Պատասխանում ընդհանրապես չկա ոչ մի հիշատակում այն մասին, որ բնապահպանության նախարարությունն ինքնուրույն ուսումնասիրել և գնահատել է միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների մոտ 160 էջ կազմող հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին ու թե ինչ եզրակացության է հանգել։
Այդ ամենն անելու փոխարեն, նախարարությունը որպես ապացույց հերթական անգամ մեզ է հրամցրել լեռնահանքային ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող օֆշորային Lydian International ընկերության պատասխան հիմնավորումները, որոնք իբրև թե չեզոքացնում են միջազգային անկախ փորձագետների ներկայացրած լուրջ կասկածները թթվային ապարների դրենաժի ռիսկերի և մակերևութային ու ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտման հարցերի հետ կապված։
Այս պատասխանից մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ երիցս ճշմարիտ են միջազգային անկախ փորձագետները, որոնք եկել են հետևյալ եզրակացության․
«Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տրված պետական փորձագիտական եզրակացությունում որևէ ձևով չի հիշատակվում թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ), դրա կանխման և վերահսկողության անհրաժեշտությունը, առվակների, գետերի և ջրամատակարարման հնարավոր երկարաժամկետ աղտոտումը կամ հոսքերի ուղղությամբ դեպի ներքև ԹԱԴ-ի արտազատման բնապահպանական կամ առողջապահական հետևանքները: Ըստ ամենայնի, ՀՀ կառավարությունում չկա փորձագիտական ներուժ, որը կարող է ճանաչել, գնահատել և մշտադիտարկել Ամուլսարի ԹԱԴ-ի կանխարգելումը կամ վերահսկել դրա հնարավոր հետևանքները Հայաստանի բնակչության համար»:
Ստացվում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է խոշոր հանքարդյունաբերական ծրագրի էկոլոգիական ռիսկերի միջազգային անկախ գնահատում, իսկ բնապահպանության նախարարությունն այդպես էլ հավես կամ գիտելիք չունեցավ, որպեսզի ուսումնասիրի Ամուլսարի վերաբերյալ այդ կազմակերպությունների հաշվետվություններն ու ներկայացնի իր մասնագիտական կարծիքը։ Չէ՞ որ ավելի հեշտ է գրել և ասել, որ հավատում ենք Լիդիանի ներկայացրած փաստարկներին ու չունենք լուրջ փորձաքննություն իրականացնելու ներուժ՝ դրանով խուսափելով պատասխանատվության որևէ բեռ կրելուց։
[b]Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1269 դիտում
17:49 31-03-2014
Բնապահպանության նախարարությունը մերժել է տրամադրել շրջակա միջավայրի հարցերին վերաբերող տեղեկատվությունը. ՀԲՃ
5663 դիտում
13:33 29-12-2017
Միջազգային փորձագետների պատասխանը Ամուլսարի խնդիրների շուրջ հանդիպման մասնակցելու Արծվիկ Մինասյանի հրավերին․ ՀԲՃ
1490 դիտում
11:52 05-06-2019
Ամուլսարի խնդրով պատվիրված միջազգային փորձաքննության բոլոր արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը. ՀԲՃ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին