211652_close_icon
views-count7592 դիտում article-date 15:35 06-09-2017

«Լեսթերը» 14 վայրկյանով ուշացրել է 22 մլն ֆունտի տրանսֆերի գրանցումը

Հայտնի է դարձել, թե ինչու է «Սպորտինգի» կիսապաշտպան Ադրիեն Սիլվայի տեղափոխությունը «Լեսթեր» ձախողվել: ՖԻՖԱ-ն հայտնել է, որ անգլիացիները 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի գրանցումը ուշացրել են 14 վայրկյանով: Սիլվան «Լեսթերում» չի կարող խաղալ մինչև հունվար: Նա կարող է մնալ «Սպորտինգում»: Ավելի վաղ «Լեսթերը» խաղացողի տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերել «Սպորտինգի» հետ՝ 22 մլն ֆունտի դիմաց: Սակայն ՖԻՖԱ-ն հրաժարվել էր գործարքը գրանցել:

Նմանատիպ նյութեր