«Բարսելոնայի» աշխատակիցների աշխատավարձը ուշացրել են Գրիզմանի պատճառով
«Բարսելոնան» նախկինի պես չի կարողանում ավարտել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերային գործարքը:
Կատալոնական ակումբը մտադիր էր այսօր՝ հուլիսի 10-ին, ֆրանսիացու պայմանագրում ամրագրված 120 մլն հրաժարագինը վճարել, որպեսզի հուլիսի 12-ին նրան «Կամպ Նոույում» ներկայացներ, իսկ երկուշաբթի օրվանից նա սկսեր «Բարսայի» հետ մարզվել:
Սակայն «Բարսան» վճարումների հետ կապված խնդիրներ ունի, մասնավորապես, ակումբը չի կարողանում պայմանավորվածության գալ բանկերի հետ, որոնք պետք է գործարքի երաշխավորներ հանդես գային:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը փորձեց վճարումները հետաձգելու համաձայնության գալ, սակայն «Ատլետիկոյին» նման տարբերակը չէր բավարարել:
Ֆինանսական անորոշությունը ի վերջո հանգեցրել է նրան, որ ակումբի աշխատակիցներին հունիսի աշխատավարձը վճարել են 3 օր ուշացումով: