8155 դիտում
18:46 06-09-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կարող են Ադրբեջանին զենքի մատակարարման արգելք դնել. Շավարշ Քոչարյան
«Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք զենք չվաճառեն Ադրբեջանին, ապա այլ պետություններ կանեն: Ես առաջարկել էի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են և ունեն բավարար ներուժ, հնարավորություն, փորձեն հասնել նրան, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում զենքի մատակարարման էմբարգո դրվի: Դա կլիներ հարցի լուծում, որևէ պետություն չէր կարողանա ասել, որ եթե ես չվաճառեմ, ուրիշից կգնեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորվարժություններին Հայաստանի չմասնակցության շուրջ քննարկումներին, ԱԳ փոխանարարն ասաց. «Այս իրարանցումն ընդհանրապես չեմ հասկանում»: Նա բամբասանք որակեց ասեկոսեները, թե Մոսկվան է խանգարել Հայաստանի մասնակցությանը Վրաստանում սեպտեմբերի 3-11 անցկացվող Agile spirit 2017 զորավարժություններին:
«Նախկինում եղել են ավելի լայնածավալ զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել է: Պարտադիր չէ, որ Հայաստանը բոլոր միջոցառումներին մասնակցի: Ի տարբերություն ՀԱՊԿ-ի մնացած անդամների՝ մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ»,- ընդգծեց ԱԳ փոխնախարարը:
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
16:46 07-08-2014
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին
1506 դիտում
09:37 06-11-2019
Ինչպե՞ս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն Ադրբեջանի սադրիչ կեցվածքը․ «Ժողովուրդ»
5752 դիտում
15:45 21-04-2016
Այն, ինչ առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմի երազանքը չէ. Շավարշ Քոչարյան
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»