211652_close_icon
views-count7715 դիտում article-date 14:40 07-09-2017

Հայաստանի ծանրամարտի հավաքականը կարող է զրկվել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Բուդապեշտում հաշվետվություն կներկայացնի, որով Հայաստանի և ևս 8 հավաքականներ կզրկվեն աշխարհի 2017թ. առաջնությանը մասնակցելուց, որը կկայանա Անահայմում: Կորակազրկվեն այն երկրների ֆեդերացիաները, որի ամենաքիչը 3 ներկայացուցիչների դոպինգ թեստերը 2008 և 2012թթ. օլիմպիական խաղերում դրական են ցույց տվել: Հիշեցնենք, որ 4 հայ ծանրորդների դոպինգ թեստերը վերանայելուց հետո դրական արդյունքներ էին տվել: Եթե ինֆորմացիան հաստատվի, ապա աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ղազախստանի (10 դրական թեստ), Ռուսաստանի (10), Բելառուսի (7), Ադրբեջանի (5), Չինաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Թուրքիայի (3-ական) հավաքականները, հայտնում է [url=http://armfootball.com/arm/news/92088/zlm-hayastani-tsanramarti-havaqakany-kzrkvi-ashkharhi-arajnutyany-masnakcelu-iravunqic.html]Armfootball.com[/url]-ը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին մեկնաբանել է այս տեղեկությունը. «Դա ընդամենն առաջարկ է, որը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Բուխարեստում կայանալիք IWF գործադիր խորհրդի արտահերթ նիստում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական գրություն չի ստացել, սակայն մենք միջազգային ֆեդերացիային արդեն համապատասխան նամակ ենք պատրաստում»:

Նմանատիպ նյութեր