«Բարսան», «Ռեալը» և «Յուվենտուսը» կարող են զրկվել ՉԼ-ում մասնակցելու իրավունքից
Ալեքսանդր Չեֆերինն խոսել է Սուպերլիգայի երեք ակումբների համար հնարավոր պատժամիջոցների մասին։ ՈւԵՖԱ-ի նախագահը կոչ է անում ակումբների ղեկավարներին ժամանակին փոխել իրենց կարծիքը:
Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» դեռ երազում են նոր մրցաշարի մասին։
«Չենք պատժի՞․․․ նրանք սխալվում են։ Կարող ենք պատժել։ Կանոնները նույնն են բոլորի համար։ Մարդիկ դժգոհում են ՈՒԵՖԱ-ի միլիարդավոր եկամուտներից, բայց ավելի քան 93%-ը բաժին է ընկնում ակումբներին: Ինչպե՞ս նրանց դա հասկացնել:
Կարո՞ղ ենք այդ ակումբներին հեռացնել։ Դա միանգամայն հնարավոր է: Որոշումը կկայացնի ՈՒԵՖԱ-ի Կարգապահական հանձնաժողովը»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:
2022 թվականին ակումբները ներկայացրել են Սուպերլիգայի թարմացված նախագիծը։ Մրցաշարին մասնակցելու համար նոր դիմորդներ սակայն չկան։